Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:39 23-06-2022

Սլովակիայում բժիշկը սխալմամբ հիվանդի առողջ աչքն է հեռացրել

Սլովակիայում ակնաբույժը պատահմամբ հիվանդի առողջ աչքն է հեռացրել. բժշկական սխալի արդյունքում տղամարդը լիովին կուրացել է։ Այս մասին հայտնում է TASR-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Բրատիսլավայի համալսարանական հիվանդանոցի կլինիկայում: Ակնաբույժը պետք է հեռացներ օգնության դիմած տղամարդու կույր աչքը, սակայն վիրահատել է առողջ օրգանը։

Միջադեպից հետո վիրահատությունը կատարած վիրաբույժը հեռացվել է հիվանդների հետ աշխատանքից։ Հիվանդանոցում ակնաբուժական կլինիկայի անձնակազմը նախավիրահատական ​​պատրաստության վերապատրաստում է անցել։

Ներկայումս բժշկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Բրատիսլավայի ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար