copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:29 22-06-2022

Շվեդուհին ինտիմ նամակագրությամբ 2 միլիոն դոլար է վաստակել

OnlyFans-ի մոդել Էմբեր Սվիթհարթն իրեն անվանում է սեքստինգի թագուհի, քանի որ նա կարողացել է 2 միլիոն դոլար վաստակել անկեղծ նամակագրությամբ, հայտնում է New York Post-ը։

Շվեդ աղջկա խոսքով՝ ինքը հաջողության է հասել ամենօրյա պրակտիկայի միջոցով։ «Սկզբում ես դա անում էի օրական 16 ժամ», - պատմել է նա: Ես գործարկեցի իմ օգտահաշիվը OnlyFans հարթակում համավարակի ժամանակ և ես սկսեցի զարգացնել իմ սեքստինգի հմտությունները, քանի որ պետք է ինչ-որ բան անեի, որպեսզի աչքի ընկնեի»։

Իր նպատակներին հասնելու համար Սվիթհարթը զբաղվել է ոչ միայն մարդկանց հետ sms-ի միջոցով շփվելով, այլև ուսումնասիրել է մարքեթինգ և գովազդ: Այժմ նրա սեքստինգ սեսիաները տևում են 30-40 րոպե և նրան 200-ից մինչև 1000 դոլար են բերում։

Շվեդուհին օրական հինգից ութ ժամ է ծախսում ինտիմ նամակագրության վրա և ունի մոտ տասը մշտական ​​հաճախորդ, որոնց նա իր «բոյֆրենդներն» է անվանում։ Նրանցից ոչ մեկին նա անձամբ չի հանդիպել։ էմբեր Սվիթհարթի հաճախորդների մեծ մասը 30-ից 45 տարեկան ամերիկացիներ են:

Ելնելով իր փորձից՝ շվեդուհին գրել է «Sexting Bible: The Amber Sweetheart Version» գիրքը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է կարելի գումար վաստակել ինտիմ նամակագրությամբ:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
22:11 Մի պահ կարող է թվալ, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ն տպարան է
22:41 Գեղարոտում շարունակում են հաշվառել աղետի պատճառած վնասները՝ կարկուտը բերքն է տարել, քամին՝ շենքերի տանիքները