Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:55 10-06-2022

Իտալիայում անհետացած ուղղաթիռում թուրքեր են եղել  

Իտալիայում ուղղաթիռ է անհետացել։ Այն ուղևորվել է հունիսի 9-ին Լուչա քաղաքից։ Ուղղաթիռում, անձնակազմից բացի, եղել է ազգությամբ թուրք 4 մարդ։ Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, վերջինս հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացած ​​խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։

«Մեր դեսպանատունը Հռոմում և գլխավոր հյուպատոսությունը Միլանում հետևում են այդ աշխատանքներին՝ կապ պահելով իտալական իշխանությունների հետ: Հուսանք, որ մեր բոլոր ուղևորները և անձնակազմը րոպե առաջ կգտնվեն անվնաս և ապահով: Զարգացումների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը