copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 11:16 24-07-2025

Անհետացած ինքնաթիռը կործանվել է․ ներսում եղել է շուրջ 50 մարդ

Ռուսաստանի Ամուրի մարզում անհետացած ուղևորատար An-24 ինքնաթիռը հայտնաբերվել է կործանված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Որոնողական աշխատանքների արդյունքում Ռոսավիացիայի Ми-8 ուղղաթիռը հայտնաբերել է ինքնաթիռի կմախքը, այն այրվում է։ Փրկարարները գնում են դեպքի վայր»,- հայտնել են գերատեսչությունից։ Փրկվածների մասին տեղեկություններ այս պահին չկան։

An-24 ինքնաթիռը շարժվում էր Խաբարովսկ-Բլագովեշենսկ-Տինդա երթուղով։

Ինքնաթիռի հետ կապը կորել էր այն բանից հետո, ինչ օդանավն առաջին անգամից չէր կարողացել վայրէջք կատարել Տինդայում ու փորձել էր երկրորդ պտույտն անել։ Reuters-ը հայտնում է, որ ինքնաթիռը պատկանում է Սիբիրում գործող «Անգարա» ավիաընկերությանը։

Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է շուրջ 50 մարդ։