copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:13 09-06-2022

Շուշանիկ Ներսիսյանը՝ իր պաշտոնանկության մասին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանը՝ «Նակոլկա Շուշոն», ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա պաշտոնավարեց շուրջ 4 տարի եւ համակարգ ոտք դնելու օրվանից լրատվականների սկանդալային լուրերի թոփ տասնյակում էր՝ սկսած հովանավորչությունից, վերջացրած օլիգարխիայի հետ մտերմությամբ եւ շահերի սպասարկմամբ։
Ռուստամ Բադասյանի եւ Ներսիսյանի հակասություններն էլ ծագեցին ՊԵԿ նախագահի պաշտոնում Բադասյանի հայտնվելու պահից։ Լուրեր կային, որ Բադասյանը քրգործ հարուցելու համար նյութեր է հավաքում նրա դեմ, եւ վաղուց պաշտոնանկ արած կլինեին, եթե չլիներ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հովանավորությունը։ Իսկ երբ մաքսայինի 54 աշխատակիցներ նամակ բերեցին մեր խմբագրություն, որտեղ Բադասյանին մեղադրում էին իրենց զրպարտելու համար, պարզ դարձավ, որ ՊԵԿ նախագահն ու տեղակալը մտել են հրապարակային պայքարի փուլ։
Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը չի ցանկացել Բադասյանին ազատել, բայց Ներսիսյանին էլ չի ուզում նեղացնել, եւ շուտով նա պաշտոնի կնշանակվի։ Երեկ կապվեցինք Ներսիսյանի հետ, ասաց, որ զբաղված է՝ խոսել չի կարող։ Հետաքրքրվեցինք՝ Ձեր ցանկությա՞մբ եք լքում պաշտոնը։ «Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել»։ Իր եւ Բադասյանի հակամարտության մասին էլ ասաց․ «Ես պարոն Բադասյանին շատ հարգում եմ եւ նման խոսակցությունները հորինված եմ համարում»։
Հիշեցնենք, որ Ներսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ 2020 թ․ ապրիլին տեղի ունեցած ծխախոտային սկանդալի մեջ․ ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել էին 2 հազար 700 տուփ մաքսանենգ ծխախոտ, որի վրա հայկական ակցիզ էր եղել: Այն Կրասնոդարից, Դուշանբե կանգառով, ուղեւորվում էր Աֆղանստան, իսկ տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի