Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:04 14-12-2023

Սա մեր համազգեստը չէ, կապ չունի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ. Շուշանիկ Հակոբյան

Վերջերս համացանցում հայտնվեց ըմբշամարտի մարզահագուստի նկար, որում ՀՀ-ի զինանշանը տպված էր նստատեղի հատվածում, դրոշը՝ կրծքավանդակի։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պրես ատաշե Շուշանիկ Հակոբյանի խոսքով՝ այս համզգեստը կապ չունի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ։



«Սա մեր համազգեստը չի, կապ չունի Հայաստանի հավաքականի հետ։ Ըմբշամարտի տրիկոները վաճառվում են ամեն տեղ՝ Nike, Adidas խանութներում և այլն։ Դու կարող ես գնել, վրան տպել այն, ինչ դու ես ուզում։

Հայաստանի հավաքականը չի կարող համազգեստին տպել զինանշանը։ Չեմ էլ կարող բացատրել՝ որտեղ է այն տպվել։ Այնպես որ՝սա կապ չունի մեզ հետ»,-ասաց նա։

Շուշանիկ Հակոբյանի խոսքով՝Հայաստանում նման բան չեն արտադրում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել