copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:56 08-06-2022

Քաղաքական դիակապուտների ընտրազանգվածը հրճվում է մահերի վրա

Իշխանական ֆեյքերն ու ՔՊ-ամերձ օգտատերերը ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի մահվան վերաբերյալ լուրերի տակ ժպիտներ են դրել: Իրենց պարագայում դա նորմալ է, իրենք պաշտպանում են 44-օրյա պատերազմի զոհերի մասունքները ցելոֆանի տոպրակներում թաքցրած իշխանություններին, որոնք ավեր ու արյուն բերելուց հետո դեռ շարունակում են պաշտոնավորել, անվրդով գինի խմել Սարյան փողոցում: Ավելի վաղ նրանք հրճվանք էին ապրել նաեւ Ռիտա Սարգսյանի մահվան առիթով:

Իշխանությունների սահմանադրական փոփոխությունների անփոխարինելի «փորձագետ» ու հանրահավաքների «հաշվապահ» Դանիել Իոանիսյանն էլ գրել է, թե ԵՊՀ ոչ մի ռեկտոր Արամ Սիմոնյանից ավելի կոռումպացված չի եղել, եւ սա այն դեպքում, երբ նրան վերագրվողը դատարանում չի ապացուցվել:

Ու շատ լավ է, որ Արամ Սիմոնյանի պաշտպանները հայտարարեցին, որ հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացումը:

Սեւ ժապավեններով ու դագաղներ պարեցնելով իշխանության եկածներին արդարացնողները նրանց նման դիեր ու գերեզմաններ թալանողների հոգեբանություն ունեն: Այդ մարդիկ դժբախտ են, քանզի նրանց օրգանիզմներում երջանկության հորմոններ են արտադրվում ուրիշի մահվան մասին մտածելիս: Սա բարոյականության հատակն է, ավելի ճիշտ՝ մարդկայնության չգոյությունը:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ