Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:14 06-06-2022

Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ՝ այդ գործոնները դարձան Ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները. Ա. Միրզոյան

2021 թվականի բյուջեի կատարողականը քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
ԱԳՆ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով նախարարության հաշվետվությունը, ասաց, որ առաջին հատվածը քաղաքական-բովանդակային է, իսկ երկրորդ հատվածը՝ բյուջետային-ֆինանասական։

«ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակում է մնալ ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»։

Միրզոյանի խոսքով՝ մինչև ԵԱՀԿ համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը՝ ՀՀ և Ադրբեջանի հանրապետությունների ԱԳՆ-ները միմյանց հանդիպել են հոկտեմբերի 14-ին Մինսկում՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի միջնորդությամբ. «Մյուս հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով նախատեսված էր անցկացնել 1-3-ը Ստոկհոլմում՝ ամենամյա նախագահական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը, մինչև 3+2 ձևաչափով հանդիպումը՝ առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ, դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած մշտական խորհրդի նիստում իրենց մեկ տարվա գործունեությունը ներկայացնելիս համանախագահները կրկին արձանագրել էին իրենց մանդատը, և հենց այդ գործոններն էլ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ՝ մեր կարծիքով դարձան Ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները, այնինչ ԵԱՀԿ մասնակից պետություններ մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային բարձրաստիճան միջազգային մարմինների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը

Ձեզ գուցե հետաքրքրի