copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:31 04-06-2022

Գործող պատուհաս քաղաքական գործչի դեպքում տեղի են ունեցել գործընթացներ, որոնք անվիճելի բացասական են․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրության մի այլ հատված դուրս է եկել պետականության եւ հայրենիքի փրկության պայքարի:

Եվ կա նաեւ հանրության երրորդ հատվածը, որը տարբեր պատճառներով/հիմավորումներով չի միանում պայքարին՝ այնուամենայնիվ գիտակցելով պահի օրհասականությունը եւ գործող իշխանության աղետաբերությունը:

Այդ հատվածի ամենապոպուլյար «հիմնավորումն» այն է, որ «հրապարակում գտնվողները նախկիններն են, որոնց ոչ մի դեպքում չեն միանա…»:

Անդրադառնամ հենց այդ հատվածին:

Հարգելիներս, մենք կարող ենք ժամերով բանավիճել Քոչարյանի կամ Սարգսյանի ժամանակաշրջանի դրականի եւ բացասականի շուրջ: Մեկը կարող էր ավելի շատ բան անել, կամ ավելի քիչ՝ մի ուրիշ բան, տնտեսական զարգացման այլ մոդել որդեգրվեր, կառավարման այլ համակարգ, կրթական որակի այլ մակարդակ եւ այլն… Տարբեր մարդիկ, տարբեր ցանկություններ, տարբեր մոտեցումներ:

Դա նորմալ է:

Գործող պատուհաս քաղաքական գործչի դեպքում տեղի են ունեցել գործընթացներ, որոնք անվիճելի բացասական են, աղետալի:

Չի կարող որեւէ բանական մարդ (եթե դավաճան, ազգադավ չէ, իհարկե) փորձել բանավիճել առ այն, թե արդյո՞ք հայրենիքից հազարավոր կմ-ի կորուստը լավ է, թե վատ, 4000 զոհը, 10.000 վիրավորը, ավերված բանակը, քայքայված տնտեսությունը լա՞վ է, թե՞ վատ...

Ուստի, երբ մտածում եք, գալ հրապարակ, թե ոչ, նախկիններն են վատը(միակ պայքարողները նրանք են,ի դեպ), թե ներկաները, վերլուծեք վերոնշյալը եւ կհասկանաք, որ համեմատում եք անհամեմատելին:

Թերի, վատ, ոչ իդեալական, խնդիրներով քաղաքական թիմեր աշխարհի տարբեր երկրներում կան, բայց երկիրը կործանման տանող եւ այդ ճանապարհին հանրության աջակցությունն ստացող քաղաքական ուժ Հայաստանից բացի այլ երկրում գոնե ես չգիտեմ»:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել