Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:54 02-06-2022

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ Շենթոփին և նրան ուղեկցող խորհրդարանական պատվիրակությանը Բաքվի օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի ազգային ժողովի փոխնախագահ Ֆեզաիլ Իբրահիմլին, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էհլիման Էմիրասլանովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում մասնակցելու է Հասարակական գիտությունների միջազգային 7-րդ կոնգրեսին։