copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 19:19 22-06-2026

Թուրքիայի մեջլիսի նախագահը մեկնում է Բաքու

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնում է Ադրբեջան։

Նա Բաքվում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ համաժողովին։

Նախատեսվում է, որ ելույթում Քուրթուլմուշը կանդրադառնա Իսրայելին ու Պաղեստինին, իսլամական երկրների միջև քաղաքական, տնտեսական և խորհրդարանական համագործակցությանը։

Այցի շրջանակում Քուրթուլմուշը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Աղբուր՝ Ermenihaber