copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 31-05-2022

Ովքեր կլինեն ՔՊ վարչության կազմում և ովքեր դուրս կմնան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության ընտրության օրակարգով։ Մայիսի 31-ը վարչության անդամության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի օրն է։ Հիշեցնենք, որ գործող 21 հոգանոց վարւնը դառնալու է 15 հոգանոց։
Մեր աղբյուրներն ասում են, որ հազիվ 40 թեկնածու առաջադրվի, մինչդեռ նախորդ անգամ 20 տեղի համար 65 հոգի էր պայքարում։ Հետաքրքրությունը մարել է ոչ միայն վարչության թվակազմի կրճատման, այլեւ այն պատճառով, որ ներսում կասկածներ ունեն, թե նախապես որոշված են կուսակցական վերնախավում տեղ գտնող անձինք՝ անգամ եթե առաջադրվեն, չեն ընտրվի։ Ոմանք արդեն պատկերացնում են, թե ովքեր կլինեն վարչությունում եւ ովքեր դուրս կմնան, բնականաբար՝ վարչության կազմում կլինեն Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Արփի Դավոյանը, Ռոմանոս Պետրոսյանը։ Երկրորդ կինը կլինի Նազելի Բաղդասարյանը։ Չի բացառվում, որ վարչության կազմում ընդգրկեն նաեւ գլխավոր ուսապարկ Վահագն Ալեքսանյանին։
Փաստացի, երկու-երեք տեղի համար է իրական մրցակցությունն ընթանալու, իսկ վարչությունում ընդգրկվելու մեծ ցանկություն ունեն Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ այլք։ Թորոսյանն անգամ մարզերով է անցել՝ փորձելով տեղի ՔՊ-ականների համակրանքը շահել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա