copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:12 31-10-2022

Հարթակը «տեր» ունի․ ովքեր կմիանան նոյեմբերի 5-ի հանրահավաքին և որ ուժերը ձեռնպահ կմնան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց նոյեմբերի 5-ին անցկացվելիք հանրահավաքի մասին և կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին, ովքեր մտահոգ են Արցախի և արցախցիների ճակատագրով, միանալ հանրահավաքին՝ ընդգծելով, որ այն կուսակցական բնութ չունի և համահայկական է։

Oragir.News-ը զրուցել է մի շարք կուսակցությունների և շարժումների առաջնորդների և անդամների հետ՝ փորձլով ճշտել, թե արդյոք մտադիր են միանալու հանրահավաքին։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հայտնեց մեզ հետ զրույցում, որ ՀՀԿ-ն մասնակցելու է հանրահավաքին։

«Համախմբում» նախաձեռնության անդամ Կարին Տոնոյանն ասաց, որ այսօր երեկոյան նիստ են հրավիրել, որից հետո կկարողանան որոշման մասին հայտնել։

«Ես առաջարկում եմ բոլոր ուժերին նստել սեղանի շուրջ, բանակցություներ սկսել և միասին հայտարարել հանրահավաքի մասին»,- ասաց Տոնոյանը։

«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանն ասաց, որ իրենց կուսակցությունը ևս կմասնակցվի հանրահավաքին․ «Մենք մասնակցում ենք բոլոր միջոցառումներին, որ ուղղված են հայրենիքի պաշտպանությանը, հանուն Արցախի են և ազնիվ մղումներ ունեն, ուստի, այո՛, մենք մասնակցում ենք»։

ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ այդ օրակարգով դեռ քննարկում չեն անցկացրել, երբ նման քննարկում լինի և որևէ որոշում, ապա անպայման կտեղեկացնեն գործընկերներին և լրատվամիջոցներին։

«Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանն ասաց, որ անշուշտ ներկա կգտնվեի Ֆրանսիայի հրապարակում։ Հարցին, թե արդյոք հարթակում է լինելու, Չախալյանը պատասխանեց, որ ոչ․ «Հարթակաը «տեր» ունի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից