Մամուլ 55 րոպե առաջ - 09:30 09-09-2026

Փաշինյանը հավակնում է հերոսի կոչման. Մոսկվայից կգա՝ կուրսը պարզ կլինի․ նախկին ԱԽՔ-ին կուղարկեն Եվրոպա. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական ազդեցությունը թուլացնելու համար Նիկոլ Փաշինյանը հավակնում է հերոսի կոչման, որի վերաբերյալ տարբեր ակնարկներ է անում տարբեր միջավայրերում։

Օրինակ, մեզ պատմեցին, որ Բաքու մեկնող քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իր արձանը Բաքվում պետք է կանգնեցնեն, որ Արցախի հարցը լուծելով՝ ինքը ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանն է ազատել ռուսական լծից»։


«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, Փաշինյանը թիմակիցներին խիստ հրահանգել է հակառուսական հայտարարությունները ժամանակավորապես սառեցնել.

«Գնամ՝ գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ»,-ըստ լուրերի, ասել է Փաշինյանը թիմակիցներին»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է:

Սակայն, մեր տեղեկություններով, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերում միայն: Օրինակ, զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ»` պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված` գլխարկը հանելուց հետո:

Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն եւ ձեռքը գլխին մոտեցնեն: Մեր աղբյուրն ասաց, որ այս անիմաստ փոփոխությունները զինվորականությանն ակնհայտորեն դուր չեն գալիս»։


«Իրավունք» թերթը գրում է. «Արմեն Գրիգորյանը իր գրքի շնորհանդեսին ներկա իշխանականների հետ, ըստ լավատեղյակ աղբյուրների, բավական սառն է եղել։ «Անգամ Փաշինյանի ներկա գտնվելը նրան առանձնապես չի ոգեւորել. «թոշակառուի պես վարվեցին հետս, հիմա եկել են իբր կողքս են՝ շնորհակալ եմ»,-ասում է աղբյուրը։

Ասում են՝ Փաշինյանն էլ է դա զգացել ու հնարավորինս փորձել է սիրտը շահել, բայց, ըստ ներկաների Արմենը անդրդվելի է մնացել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից անակնկալ ազատված Արմեն Գրիգորյանի համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել։ Ընդ որում՝ խոսքը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շարքային պաշտոնի մասին չէ. վարչապետը ցանկանում է Գրիգորյանին նշանակել բավական բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնում։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը քննարկում է Արմեն Գրիգորյանին եվրոպական որևէ երկրում բարձր պաշտոնում գործուղելու տարբերակը։ Խոսքը, մեր աղբյուրների բնորոշմամբ, այնպիսի եվրոպական երկրի մասին է, որը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն և միջազգային գործընթացներում էական դերակատարում։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան