copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:50 30-05-2022

Ջերմաստիճանի բարձրանալն ի՞նչ կապ ունի վերահսկողության հետ. քաղաքապետ

Գործակարգավարական խորհրդակցության նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին գերատեսչությունները ներկայացրին հաշվետու ժամանակահատվածում նախորդ շաբաթվա հաշվետվությունը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնեցին, որ նախորդ շաբաթվա ընթացքում սննդային թունավորման, խմելու ջրի թունավորման դեպքեր չեն արձանագրվել՝ հավելելով, որ այս շրջանում վտանգավոր է նաև բացօթյա շրջանում վաճառվող սնունդը, քանի որ ստեղծվում են հիվանդությունների հարուցիչների զարգացման համար նպաստավոր պայմաններ.

«Հաշվի առնելով հանրապետությունում տաք շրջանի սկսվելը՝ աղիքային հիվանդություններից խուսափելու նպատակով ՝ կենտրոնի կողմից համապատասխան գրություններ են գրվել դպրոցի տնօրենների, նախադպրոցական, մանկատների, ծերանոցների տնօրեններին՝ իրականացնելու կանխարգելիչ միջոցառումներ»։

Քաղաքապետն առարկեց, թե ինչու են այս քայլերը միայն եղանակային պայմանների հետ կապված, միշտ պետք է լինի վերահսկողության շրջանակներում, ջերմաստիճանի բարձրացման հետ ի՞նչ կապ ունի աղիքային վարակիչ հիվանդությունը։ Սննդի անվտանգության ներկայացուցիչն ասաց՝ որովհետև տվյալ հարուցիչների աճի և բազմացման պայմաններն ավելի նպաստավոր են, այսինքն՝ տաք շրջանում նրանք ավելի ակտիվանում են.

«Շեշտը մենք դնում ենք հիմնականում տաք եղանակների շրջանում, բայց վերահսկողություն իրականացնում ենք ամբողջ տարվա համար։ Դա հիվանդությանը բնորոշ իրավիճակ է»։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը