Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:35 29-05-2022

Դավիթ Վադանյանի մահն ինձ համար գաղափարական զինակցի մեծ կորուստ է. Վազգեն Մանուկյան

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դավիթի հետ մեր ընկերությունը դեռևս խորհրդային տարիներից է գալիս, երբ միասին գործունեություն էինք ծավալում հանուն ազգային խնդիրների ու երազանքների

Հետագայում, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Դավիթ Վարդանյանն արդեն շարժման կիզակետում էր, Հայաստանի անկախության կերտման պայքարում։

Որպես ֆիզիկոս և ազգային մտածողություն ունեցող խիզախ մտավորական՝ նա ներգրավվեց Շարժման գաղափարական ու կազմակերպչական աշխատանքներում՝ դառնալով «Ղարաբաղ կոմիտեի» անդամ։ Այնուհետև «Ղարաբաղ կոմիտեն» նախաձեռնեց և ստեղծեց Հայոց Համազգային շարժումը (ՀՀՇ), որը դարձավ անկախ Հայաստանի առաջին քաղաքական իշխանությունը։


Որոշ ժամանակ անց, երբ առաջացան գաղափարական հակասություններ իշխանության գործունեության և ընտրած ճանապարհի հետ, ՀՀՇ մի խումբ գործիչներ առանձնացան՝ ստեղծելով ընդդիմադիր ԱԺՄ-ն։ Դավիթ Վարդանյանն այդ խմբում էր, նրա համար նույնպես արդարությունն ու ազգային շահերի համար մղվող պայքարը սկզբունքային էին ու անշահարկելի։

Դավիթ Վարդանյանն ԱԺՄ կուսակցության ամենաակտիվ ընդդիմադիր պատգամավորներից էր խորհրդարանում։ Հատկապես 1995-96 թվականների ընտրություններում, երբ ԱԺՄ-ն մեծ դերակատարում ունեցավ Հայաստանի քաղաքական կյանքում, Դավիթն այդ բարդ ժամանակահատվածում իշխանության դեմ կռիվ տվող առաջամարտիկն էր կուսակցությունում։

Միշտ մնաց խիզախ և հավատարիմ իր գաղափարներին ու սկզբունքներին։

Վերջին տարիների մեր հանդիպումներն ու զրույցները, ցավոք, մեր երկրին սպառնացող վտանգների, Արցախի կորուստների և մշուշոտ ապագայի շուրջ էին։ Չէր կարողանում հաշտվել, որ մեր ազգային երազանքներն ու ձգտումները, տասնամյակների պայքարը կարող էր արժեզրկվել ու ոչնչանալ։

Այսօր Հայաստանի ու Արցախի համար մղվող պայքարը պետք է շարունակվի նաև հանուն մեր ընկերների, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են ազգային գաղափարներին։

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի ընկեր, և թող քո երազած Հայրենիքի կերտումով հոգիդ խաղաղվի»։

Հիշեցնենք, որ երեկ մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ