copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:15 03-07-2026

Թուրքիան ու Եգիպտոսը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն 5-րդ ծովային գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի տրանսպորտի նախարար Քամել ալ-Վազիրի հետ։

Երկրների միջև ստորագրվել է «Միջազգային տրանսպորտային միջանցքների օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»։

Ուրալօղլուն նշել է, որ այդ համաձայնագրով համատեղ քայլեր կձեռնարկվեն միջազգային տրանսպորտային միջանցքների, առաջին հերթին Միջին միջանցքի ու Զարգացման ճանապարհի արդյունավետ օգտագործումը բարձրացնելու ու տարանցիկ փոխադրումերն ուժեղացնելու համար։

«Այս հուշագրով մենք համատեղ քայլեր կձեռնարկենք միջազգային տրանսպորտային միջանցքների, առաջին հերթին՝ Միջին միջանցքի և Զարգացման երթուղու արդյունավետ օգտագործումը բարձրացնելու և տարանցիկ փոխադրումները հզորացնելու համար։ Մենք զարգացնում ենք մեր համագործակցությունը տրանսպորտային ոլորտում՝ զարգացնելով «Ro-Ro» ծովային երթուղիները, որոնք հնարավորություն են տալիս ծովային ճանապարհով տեղափոխել ճանապարհային տրանսպորտային միջոցներ, հեշտացնելով տրանսպորտային գործընթացները և մեծացնելով ուղևորների և բեռների շարժունակությունը»,- նշել է Ուրալօղլուն։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ