copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 21:59 19-05-2022

160 մասնագիտությունների դիմորդները Եռաբլուրում են

Այսօր ԳԹԿ փոխտնօրենն ասել է,որ 160 մասնագիտությունների գծով ոչ մի դիմորդ չի եղել: Այս թեմայով տարբեր կայքերի հրապարակումների տակ մարդիկ իրավացիորեն ցավոտ մեկնաբանություններ են թողել՝ «դիմորդները Եռաբլուրում են պառկած»:

Հայտագրման արդյունքները վատ իմաստով տպավորիչ են այնքանով, որ քննություն հանձնողներերի թվով առաջին տեղում անգլերենն է: Դիմորդները գերադասում են անգլերեն հանձնել այլ առարկաների ու մայրենիի փոխարեն, որովհետեւ ապազգային իշխանությունների մեղքով հայոց լեզուն ու հայագիտությունը հալածվել են:

Ի դեպ, ազգային նվագարանները նույնպես «մոդայիկ» չեն, քանի որ որեւէ դիմորդի չի հետաքրքրել, օրինակ, շվին կամ բլուլը, չի դիմել կոնսերվատորիա այդ մասնագիտությամբ:

Թափուր են տեղերը նաեւ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում․ կինոգիտությունն ու թատերագիտությունը դիմորդներին չեն հետաքրքրել: Մեր երկում այս պահին թրենդային է միայն կրկեսը: Մենք համազգային կրկեսի մեջ ենք՝ օրվա իշխանությունների շնորհիվ. ցավոք, Հայաստանն ընկալվում է իբրեւ խամաճիկների եւ ծաղրածուների երկիր:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին

Ձեզ գուցե հետաքրքրի