Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:34 17-05-2022

Ուկրաինայից ականանետային կրակոցների է ենթարկվել Կուրսկի շաքարի գործարանը

Կուրսկի մարզի Տետկինո գյուղի ծայրամասում գտնվող շաքարի գործարանի տարածքը Ուկրաինայից ականանետային գնդակոծության է ենթարկվել, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը Տելեգրամի իր ալիքում։

Նա հավելել է, որ ռուս զինվորականների ու սահմանապահների գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը ճնշվել է, հրետակոծության ժամանակ ոչ ոք չի տուժել։

Ամենից շատ դիտված