copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 13:44 19-09-2026

Ցեղասպան գործողությունների առաջնային մեղավորը՝ բռնապետական Ադրբեջանը, հանցակիցներ ուներ Հայաստանում. Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.

«Երեք տարի առաջ մեկ տարվա նախապատրաստությունից հետո սկսվեց Արցախի հայերի դեմ ցեղասպանության գործողությունը:

Քննչական կոմիտեում հենց ցեղասպանության հանցակազմով էլ քրեական գործ հարուցվեց:

Հետո այդ գործը դրվեց դարակի խորքում ու մոռացվեց: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, միջազգային ատյաններ դիմումներ չգնացին, հետո էլ սկսվեց արդեն եղած դիմումների հետկանչման պրոցեսը:
Ինչու՞:

Որովհետև ցեղասպան գործողությունների` բլոկադայի, էթնիկ զտման, հարկադիր տարհանման, հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման առաջնային մեղավորը` բռնապետական Ադրբեջանը ուներ հանցակիցներ Հայաստանում:

Նիկոլական իշխանությունը ոչ միայն ռազմական գործողություններ չձեռնարկեց հարձակումից պաշտպանելու հայ բնակչությանը, այլև հրապարակային խոստում տվեց հանցագործներին, որ չի միջամտելու:

Դրանից հետո էլ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակեց արցախցիների նկատմամբ ճնշումների, ատելության խոսքի պաշտպանությունը, որը շարունակում է մինչ այժմ:

Ցեղասպանության հանցանքի պարտակմանը լծվեցին նաև ՀՀ իրավապահ մարմինները` չհետապնդելով իրական հանցագործներին ու քաղաքական հետապնդման ենթարկելով բոլոր նրանց, ովքեր ընդդիմացան այս դավաճանությանը:

Պիտի գա ժամանակը ու բոլորը դավաճանները ու դրանց ծառաները կանգնեն հայկական արդարադատության առաջ»:

Ձեզ գուցե հետաքրքրի