Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 21:38 19-09-2026

Նոյեմբերից ալկոհոլային ընկերությունների ղեկավարների համբավը՝ վերահսկողության տակ

2026 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանում կսկսեն ստուգել էթիլային սպիրտի և ալկոհոլային արտադրանքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների ղեկավարների և գլխավոր հաշվապահների գործարար համբավը։

Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթղթի համաձայն՝ վերահսկող մարմինները կստուգեն, որպեսզի ընկերությունների սեփականատերերի, նրանց տնօրենների խորհուրդների և գործադիր մարմինների անդամների, ղեկավարների ու գլխավոր հաշվապահների վերաբերյալ տվյալները չլինեն անբավարար գործարար համբավ ունեցող անձանց հատուկ ցանկում։

Նոր պահանջները տարածվում են էթիլային սպիրտի արտադրության լիցենզիա ունեցող կազմակերպությունների, այդ թվում՝ դեղագործական ոլորտում օգտագործվող սպիրտի, ինչպես նաև ալկոհոլային արտադրանքի արտադրության, պահպանման և մատակարարման վրա։