copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:23 13-04-2022

Ֆինլանդիան և Շվեդիան, հավանական է, առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում կկայացնեն

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը Ստոկհոլմում Շվեդիայի կառավարության ղեկավարի հետ հանդիպումից հետո ասել է, որ իր երկիրը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում կայացնել մինչև ամառվա կեսը։ Շվեդիայի վարչապետ Մանգդալենա Անդերսոնը նույնպես ասել է, որ քննարկվում է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու հարցը, սակայն դրա որոշումը կախված կլինի բոլոր ռիսկերի և անվտանգության սպառնալիքների գնահատականներից։

Ստոկհոլմը և Հելսինկին երկար ժամանակ պահպանել են չեզոքության քաղաքականությունը, սակայն ուկրաինական պատերազմը ստիպել է նրանց մտածել այս դիրքորոշումը վերանայելու մասին։

Սաննա Մարինի խոսքով, Ֆինլանդիայի խորհրդարանը նախ կլսի ռազմական փորձագետների և վերլուծաբանների կարծիքը, և միայն դրանից հետո՝ հավանաբար ամառվա կեսին, վերջնական որոշում կկայացվի։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է շվեդական Svenska Dagbladet թերթը, Անդերսոնը ավելի վաղ հասկացրել էր, որ Շվեդիան, ամենայն հավանականությամբ, մինչև հունիս կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Թեև շատ փորձագետներ ակնկալում են, որ Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքին միանալու համատեղ հայտ կներկայացնեն, երկու երկրների ղեկավարները բազմիցս ընդգծել են, որ նման կարևոր որոշում կկայացնեն միմյանցից անկախ։

Եթե ​​դիմում ներկայացվի, այն պետք է հաստատվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների կողմից, ինչը տեսականորեն կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ղեկավարները նախկինում ընդգծել են, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան արտահայտեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկությունը, դա կարող է տեղի ունենալ շատ արագ, քանի որ երկու երկրներն էլ լիովին համապատասխանում են դաշինքի բոլոր չափանիշներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ