Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:07 16-05-2022

Շվեդիայի վարչապետը բացատրել է, թե ինչու է երկիրը որոշել անդամակցել ՆԱՏՕ-ին

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը բացատրել է, թե ինչու է երկիրը որոշել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։
Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը որոշումը կայացրել է կիրակի օրը` Ֆինլանդիայի նման որոշման մասին հայտարարությունից ժամեր անց:
Անդերսոնի խոսքով, Շվեդիային անհրաժեշտ են անվտանգության ֆորմալ երաշխիքներ, որոնք երկիրը կստանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալով։
Ըստ նրա, 200 տարվա ռազմական չեզոքությունը «լավ է ծառայել» Շվեդիային, «բայց մենք եզրակացրինք, որ դա մեզ նույնքան լավ չի ծառայի ապագայում», ասել է նա։
Անդերսոնի կարծիքով, եթե Շվեդիան մնար տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող միակ երկիրը, ապա երկիրը «շատ խոցելի վիճակում» կհայտնվեր։
Շվեդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք քայլ չէ «Ռուսաստանի դեմ», ուղղակի այդպես ավելի լավ կլինի Շվեդիայի համար, ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով