copy image url
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 18:29 13-05-2022

Էրդողանի կուսակցությանը մտահոգել է հայկական Սփյուռքի դիրքորոշումը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«‎Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերջին ժամանակներս նկատում ենք, որ հայկական սփյուռքի որոշ լոբբիստներ այդ գործընթացը սաբոտաժ անելու համար հատուկ ջանքեր են գործադրում: Մենք հետևում ենք այս ամենին»,- ասել է թուրք պաշտոնյան:

Նա, անդրադառնալով մայիսի 3-ին Վիեննայում տեղի ունեցած Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների 3-րդ հանդիպմանը, նշել է, որ մինչ այժմ հանդիպումներն անցել են «կառուցողականության մթնոլորտում՝ միտված լինելով հարաբերությունների կարգավորման ապահովմանը»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան