Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 18-02-2026

Ընդդիմության խաղադրույքը ՔՊ-ականներին մտահոգել է. քաղաքագետ

Որքան մոտենում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այնքան իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ են անդրադառնում ընդդիմության գործունեությանը և զանազան մեղադրանքներ ներկայացնում վերջիններիս։

Մասնավորապես, վերջին օրերին խոսում են ընդդիմադիր ուժերի հետընտրական հնարավոր միավորումների մասին։ ՔՊ-ականների պնդմամբ՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան», Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը մտադիր են ընտրություններին առանձին մասնակցել, իսկ հետո արդեն կոալիցիա ձևավորելով իշխանության գալ։

ՔՊ-ականները վստահեցնում են, ընդդիմության պլանները ձախողվելու են․ Սինքրոն Ռուբեն Ռուբինյան Վահագն Ալեքսանյանն էլ կարծում է, որ ընդդիմությունը մտադիր է համապետական մակարդակում Գյումրիի սցենարը կրկնել․

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ նման հայտարարությունները պայմանավորված են ոչ միայն ներքաղաքական, այլև աշխարհաքաղաքական գործոններով։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը իր բոլոր ջանքերը ներդնում է, որ այստեղ իրենց ավելի, այսպես ասեմ, ձեռնտու և լոյալ իշխանություն լինի, և դա այս իշխանությանը փոխի, և դա անում է մի քանի ճակատով, կոնկրետ 1 քաղաքական ուժի վրա չեն խաղադրույք կատարել, այլ՝ մի քանի, այսպես, բևեռների միջոցով են անում։ Դա կարող է լինել Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և այլն»,- կարծում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտում միավորումները տեսականորեն հնարավոր են, սակայն առանձին ուժերի կողմից միայնակ իշխանություն ձևավորելը դժվար է, և ավելի հավանական է հետընտրական կոալիցիոն տարբերակը. «Քանի որ հասկանում են, որ որևէ քաղաքական ուժ ընդդիմադիրների մեջ չի կարող միայնակ իշխանություն վերցնել, սա պետք է արվի ընտրություններից հետո, այսպես ասեմ, կոալիցիոն կառավարություն ձևավորելու տեսքով, այնպես որ իշխանությունների մտահոգության պատճառը հենց սա է, որ կարող է տեղի ունենալ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա, և նրանք իրենց ձեռնտու վարչապետի թեկնածու բերեն իշխանության»։

Վարդանյանի գնահատմամբ՝ իշխանության ներկայացուցիչների կողմից տարածվող տեսանյութերն ու ակտիվ հաղորդակցական արշավները դասական քաղաքական տեխնոլոգիաների գործիքակազմից են։

«Սովորական քաղաքական տեխնոլոգիա է․ տեսահոլովակների միջոցով ավելի շատ դիտումներ են լինում, քան, եթե դրա մասին ֆեյսբուքյան գրառում են անում, օրինակ։ Վիզուալ առումով ավելի շատ մարդիկ են նայում այդ ելույթները, քան կարդում են։ Այսօր այստեղ արդեն որևէ արտառոց բան չկա, սովորական քաղաքական տեխնոլոգիաներ են, և իշխանությունները օգտվում են դրանից»,- նշեց նա։

Քաղաքագետը հավելեց նաև, որ ընտրություններում 50+1 արդյունք ապահովելը բարդ խնդիր է, և չի բացառել, որ քաղաքական գործընթացներում հնարավոր են անակնկալ զարգացումներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա