copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:13 02-11-2021

ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրեցիներն այն համոզմանն են, որ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության հուշագիր ստորագրելով, գնացել ու «նախրի մեջ էշի ճակատն է պաչել»: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին: Տեղեկությունը հասատատել է նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Բալասանյան» դաշինքն այնքան ձայն էր ստացել, որ կարող էր «Զարթոնքի» հետ կոալիցիա կազմել ու ապահովել անհրաժեշտ 18 ձայնը: Եթե անգամ չէր ցանկանում «Զարթոնքի» հետ համագործակցել, ապա կարող էր Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցել:

Բայց քաղաքապետի ընտրություններից 2-3 օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալին և քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետին: «Ըստ Գյումրիում տարածված լուրերի, վերոնշյալ ձերբակալությունները բնավ էլ պատահական չեն եղել, ու իշխանություններն այդկերպ Սամվել Բալասանյանին և որդուն հասկացրել են, որ ճնշումներն ու ձերբակալությունները կարող են շարունակական լինել»,- նշել է Գագիկ Համբարյանը։

Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը Գյումրիում նեղն է գցել քանիցս ճամբարափոխ եղած Սամվել Բալասանյանին ու ստիպել շարժվել սեփական օրակարգով: Ի դեպ, իշխանությունները ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ ՀՀ բոլոր համայնքներում են ուզում սեփական թեկնածուին համայնքապետ կարգել եւ դա անում են հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդներով՝ շողոքորթելուց մինչեւ ահաբեկում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը