copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:18 10-05-2022

ԱՄՆ պետդեպի խոսնակը անդրադարձել է Հայաստանում ընթացող ցույցերին

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում ընթացող ցույցերին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դրանք կարող են հետևանքներ ունենալ երկրի և տարածաշրջանի համար:

Փրայսն ընդգծել է, որ Վաշինգտոնը վերահաստատել է հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։

«Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Մենք կոչ ենք անում մարդկանց արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով: Կոչ ենք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել և խրախուսել բողոքողներին, զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Ձեզ գուցե հետաքրքրի