copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:43 07-05-2022

Մինչ բոլորը զբաղված են ցույցերով, ՔՊ-ականներն օրենքներ են անցկացնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ընդդիմադիր ուժերը դրսում պայքար են սկսել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու պահանջով, այդ նույն իշխանությունը խորհրդարանում շարունակում է օրենքներ ընդունել, որոնք կարեւոր նշանակություն ունեն, եւ որոնք հայտնի իրադարձությունների պատճառով դուրս են մնում հանրության ուշադրությունից:

Այսպիսով, երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

02-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին:

Նախագծի ընդունմամբ նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: Այս օրենքը ընդունվեց, որպեսզի Վանաձորում Մամիկոն Ասլանյանի փոխարեն հնարավոր լինի այլ քաղաքապետ ունենալ վարչապետի նշանակմամբ, իսկ մինչ այդ նա դեռ կմնա բանտում:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան