Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:16 01-05-2022

Այս ամենի կազմակերպիչը ես եմ, կինս է, որդիս է. Գեղամ Մանուկյան

Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են Երևանին։«Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բոլորին կոչ է անում միանալ Ֆրանսիայի հրապարակում ժամը 16:00-ին նախատեսված հանրահավաքին: Անդրադառնալով ՀՀ Գլխավոր դատախազության այն հայտարարությանը, որով զգուշացնում էին հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին, նա նշել է․

«Արթո՛ւր Դավթյան, Գո՛ռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, այս ամենի կազմակեպիչը կինս է, որդիս է, դուստրս է, ոչնչից չենք վախենում, գնալու ենք մինչեւ վերջ: Դուք չունեք էդ թասիբը, ես, իմ ընկերները ունենք, որովհետեւ ուզում ենք` մեր ընտանիքը արժանապատիվ ապրի, ոչ թե ապրի թուրքի հետ: Ես ուզում եմ՝ իմ հայրենիքը ազատ լինի, իմ Արցախը ազատ լինի, դուք, չգիտեմ`ուզո՞ւմ եք, թե՞ չէ: Եթե ուզում եք, այսօր պետք է լինեք հրապարակում, Նիկոլին չպետք է ծառայեք, պետք է ծառայեք օրենքին»։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է