ԻնստաNews 7 ամիս առաջ - 18:00 18-01-2026

ԻՆՍՏԱ NEWS. Կինս ուժեղ աղջիկ է, դրա համար էլ ընտրել եմ իրեն. Լեռնիկ Հարությունյան

Այսօր ԻՆՍՏԱ NEWS հաղորդման հյուրն է դերասան Լեռնիկ Հարությունյանը, որի հետ ունեցել ենք անկեղծ ու ջերմ զրույց։

Լեռնիկը խոսել է իր մասնագիտական ճանապարհի մասին՝ ընդգծելով, որ դերասանի մասնագիտությունը իր կյանքի կարևորագույն արժեքներից է։ Նրա խոսքով՝ կյանքի յուրաքանչյուր փուլում պատրաստ է եղել գնալ մեծ զոհողությունների՝ հանուն սիրելի գործի։

Զրույցի ընթացքում դերասանը անդրադարձել է նաև իր դերերին, որոնք սիրվել և գնահատվել են հանրության կողմից։ Սակայն, ինչպես ինքն է նշում, իր կյանքի ամենակարևոր արժեքը ընտանիքն է։

Լեռնիկ Հարությունյանը առանձնահատուկ կարևորությամբ խոսել է իր կնոջ մասին, որը մշտապես նրա կողքին է և մեծապես աջակցում է թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում։ Նրա խոսքով՝ հենց կնոջ շնորհիվ են իրենց ընտանիքի հիմքերը ամուր և կայուն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը