copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:07 01-05-2022

Հարուստ ռուսաստանցիները զանգվածաբար ազատվում են Լոնդոնում ունեցած բնակարաններից. FT

Հարուստ ռուսաստանցիները Լոնդոնում ունեցած բնակարանները զանգվածաբար փոխանակում են Դուբայում գտնվող անշարժ գույքի հետ, գրում է Financial Times-ը:
Նշվում է, որ թանկարժեք անշարժ գույքի թվում է Դուբայի ռիելթորների կողմից վերջերս վաճառքի հանված Լոնդոնի Նայթսբրիջ էլիտար շրջանում գտնվող 34 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առանձնատունը, ինչպես նաև 8 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառվող երեք ննջասենյակներով բնակարանը։
Ըստ առկա տեղեկությունների, անշարժ գույքն առաջարկվում է մեծ զեղչերով։ Վաճառողները ցանկանում են խուսափել բանկային փոխանցումներից և ֆինանսական ստուգումներից։