copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:21 02-02-2021

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ ՊԵՏԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ. ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «իմքայլական» փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Բաբայանի գործունեության մեջ ի հայտ են եկել կասկածելի գործարքներ, որոնք նա փորձել է ինքնուրույն կյանքի կոչել: Ու քանի որ, ըստ թերթի աղբյուրների, դրանք նա պահել է «ստվերում» ու տեղյակ չի պահել «շեֆությանը», նրան ասվել է, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրի:

Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ «Փաստ» թերթը մասնավորաբար գրեց, որ պետական գույքի կառավարման կոմիտեն ցանկանում է վաճառքի հանել պետական բուհերին պատկանող որոշակի շենքեր, շինություններ ու տարածքներ, ուղղորդում և խոստումներ են տրվում այդ տարածքների վրա աչք ունեցող պոտենցիալ «գնորդներին»:

Ըստ տեղեկությունների, այս հարցում կարևոր գործոն է համարվում առիթից օգտվելը, քանի որ կրթության ոլորտի պետական քաղաքականությունը լիարժեք տապալված է, իսկ երկրում տիրում է համակարգային քաոս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի