copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:10 26-04-2022

Խանգարում է Արևմուտքը․ Լավրովը՝ խաղաղ բանակցությունների մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրներն իբր խանգարում են Ռուսաստանին և Ուկրաինային համաձայնության գալ։
«Մենք հաստատ գիտենք, որ և ԱՄՆ-ը, և Մեծ Բրիտանիան (որն իր անխոնջ ակտիվությամբ ամեն կերպ փորձում է փոխհատուցել իր ներկայիս միայնակ կարգավիճակը Եվրամիությունից դուրս գալուց հետո) Զելենսկիին խորհուրդ են տալիս չարագացնել բանակցությունները և ամեն անգամ խստացնել իր դիրքորոշումը»,- ասել է ԱԳ նախարարը ռուսական «Առաջին ալիքի» եթերում։
Լավրովը պնդում է, որ ուկրաինական կողմը «հետ է քաշվել» այն դիրքերից, որոնք ինքն էր հայտարարել Ստամբուլում մարտի վերջին։
Այդ բանակցություններում մեկ անգամ առաջընթաց գրանցվեց. Ուկրաինան Ռուսաստանին փոխանցեց այն առաջարկների ցուցակը, որոնք Ռուսաստանն, ըստ նախարարի, պատրաստ էր ընդունել որպես համաձայնագրի հիմք։ Բայց բանակցություններից հետո Ուկրաինայի դիրքորոշումը փոխվեց, պնդում է Լավրովը. «Այնուհետև նրանք մեզ ներկայացրին իրենց հակագաղափարները, որոնք արմատապես տարբերվում էին ստամբուլյանից: Հսկայական հետքայլ՝ լենինյան»:
Որպես նման «արմատական ​​տարբերության» օրինակ Լավրովը նշում է այն կետը, ըստ որի՝ նախնական նախագծում, Ռուսաստանը կարող էր վետո դնել Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ստորաբաժանումների մասնակցությամբ ցանկացած վարժանքների վրա։ Փաստաթղթի հաջորդ տարբերակում, Լավրովի խոսքով, ուկրաինացիները գրել էին, որ զորավարժությունները կարող են տեղի ունենալ ոչ բոլորի, այլ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների մեծամասնության համաձայնությամբ։
Կողմերն, ի վերջո, ինչ-որ համաձայնագիր կստորագրեն, ասել է նախարարը։ «Ինչպես ցանկացած իրավիճակում, երբ գործի են դրվում զինված ուժերը, ամեն ինչ ավարտվում է պայմանագրով, բայց դրա պարամետրերը որոշվելու են ռազմական գործողությունների այն փուլով, երբ այդ պայմանագիրն իրականություն դառնա»,- եզրափակում է Լավրովը։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
22:18 Մահացել է Բրիջիտ Մակրոնի սեռը կասկածի տակ դրած լրագրողը
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
20:13 Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություն կանցկացնեն բռնազավթված Արցախում
12:48 Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին
19:14 «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում․ 6 օտարերկրացի տեղափոխվել է հիվանդանոց