Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 30-04-2026

Օրակարգ․ Արևմուտքը կփորձի գտնել ընդդիմադիր ուժի, որը կապահովի Նիկոլի խաղաղ հեռացումը․ Վազգեն Պետրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ, «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող Վազգեն Պետրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Վազգեն Պետրոսյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի՝ Հայաստան կատարած այցի, այն մինչև վերջին պահը հանրությունից գաղտնի պահելու պատճառների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում ծավալվող զարգացումների և առաջընթացի բացակայության պատճառների, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ուժերի ներկայիս դասավորվածության, ընտրություններով իշխանափոխության հասնելու հավանականության, Փաշինյանի հնարավոր հեռացման վրա ազդեցություն ունեցող արտաքին գործոնների, վերջինիս վերընտրության դեպքում ընդդիմության գործողությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վազգեն Պետրոսյանը կարծում է, որ Արևմուտքը փորձելու է գտնել այն ընդդիմադիր ուժին, որը մասամբ կապահովի Նիկոլ Փաշինյանի խաղաղ հեռացումը։

«Բոլորն էլ հասկանում են՝ եվրոպական պետությունների ղեկավարների հիմնական մասը գալիք մեկ-երկու տարվա ընթացքում իրենք հեռանալու են, և իրենց համար մեկ է՝ ինչ է լինելու Հայաստանում կամ չի լինելու։ Իրենք էլ են շատ լավ վերլուծում իրավիճակը՝ իրենց դեսպանատների միջոցով, և իրենք էլ շատ լավ հասկանում են որ Նիկոլը մեծ շանս չունի և եթե նորից ընտրվի և ուզենա ծայրահեղ քայլերի գնա՝ միգուցե լավ ճակատագիր իրեն չսպասվի: Այդ իսկ պատճառով իրենք էլ խելամիտ քաղաքական որոշումներ են կայացնելու և փորձելու են իրենք էլ գտնեն այն ընդդիմադիր ուժին, որը մասամբ կապահովի Նիկոլի, այսպես ասած, խաղաղ հեռացումը, քանի որ իրենց համար կարևոր է, որ իրենք ցույց տան աշխարհի մնացած պետություններին, որ այն մարդիկ, ովքեր վայելում են իրենց հովանավորությունը, իրենք գոնե իրենք, իրենց ընտանիքի հետ ֆիզիկական անվտանգության խնդիր չունեն»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ Փաշինյանը ստիպված է լինելու գնալ զանգվածային խախտումների, ինչն իր վիճակն ավելի է ծանրացնելու, և արդյունքում նա շատ ավելի դաժան ձևով է հեռանալու իշխանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը