copy image url
Միտք 4 տարի առաջ - 20:25 20-04-2022

Իսկ ո՞ւր են «Ռեստարտն» ու մյուս երիտասարդական շարժումները

Երիտասարդությունը մեր երկրի ապագան է, երիտասարդությունը ուժ է։ Այս ճոռոմ խոսքերը հաճախ ենք լսում, երիտասարդության հասցեին, որոնց սերուցքային մասը կարելի է համարել ուսանողությանը։ Արցախի ու Հայաստանի ապագայով մտահոգ ուժերը, որոնք ելել են փողոցային պայքարի այս իշխանությունների հեռացման պահանջով, շրջում էին բուհերով և կոչ անում երիտասարդությանը միանալ իրենց։ Դժվար է ասել, թե քանի ուսանող թողեց դասն ու դուրս եկավ փողոց՝ միանալու հայրենիքի փրկության համար փողոց դուրս եկածներին, որոնց մեջ ևս չէին երիտասարդները։

Իսկ ընդամենը 3-4 տարի առաջ այդ նույն ուսանողությունը «Ռեստարտ» նախաձեռնության շրջանակներում լցվել էր փողոցները, որ պայքարեր բանակ չգնալու համար։ Այդ նույն ուսանողները այդ տարիներին պարբերաբար մասնակցում էին նաև տարբեր ապազգային ու հակապետական ցույցերի, իսկ կուլմինացիան եղավ 2018-ի հեղափոխությունը, որով իշխանության եկան նաև իրենք՝ բուհերից փողոց դուրս եկած ուսանողներից շատերը։ Իսկ ո՞ւր են նրանք հիմա, ինչո՞ւ փողոցում չեն, երբ մեր հայրենիքը հայտնվել է կործանման շեմին, ինչո՞ւ նրանց ձայնը դուրս չի գալիս։ Պատճառը ավելի քան պարզ է՝ շահ չունեն։ Հայրենիքի շահը իրենցը չէ, իրենք պետականություն ու հայրենիք ունենալով՝ ոչինչ չեն շահում, իրենք շահում են պետության ու պետականության հիմքերը խարխլելով, որի վերջնարդյունքը պաշտոնն է լինում որպես թուլափայ, որ շպրտում են նրանց առջև։

Չկա այսօր երիտասարդություն, կան ընդամենը մի երկու քաղաքական ուժի հարող երիտթև, որոնք էլ ձևավորում են երիտասարդության կորիզը քաղաքական դաշտում։ Իսկ այն երիտասարդական նախաձեռնությունները, որոնք իրենց կոտորում էին ժամանակին այս կամ այն օրենքի նախագիծը չեղարկելու համար, այսօր վայելում են իրենց կործանարար գործունեության պտուղները։ Այսօր նրանք արևմտյան լոբբիստական և կործանիչ կենտրոններից գրանտներ չեն ստանում՝ պետությունը, երկիրն ու պետականությունը փրկելու համար։ Փոխարենը նրանք լիուլի ֆինանսավորվում էին մեր երկիրն ու պետականությունը կործանման եզրին հասցնելու, պետության հիմքերը խարխլելու համար, ինչն էլ նրանց հաջողվել է։ Հիմա նրանք իրենց սև գործն արել են, կարող են հեռանալ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից