Ներքին 4 տարի առաջ - 19:37 19-04-2022

Փաշինյանը մեզ սարքել է պատանդ, նա ահաբեկում է ժողովրդին պատերազմով․ Արման Սահակյան

«5165» շարժման խորհրդի անդամ Արման Սահակյանը, պատասխանելով օragir.news-ի հարցին, թե «5165» շարժումը և նրա անդամները բողոքի գործողությունները ինչ տրամաբանությամբ են տանելու, ասաց․

«Մենք այսօր հայտարարեցինք, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործողությունները, որովհետև մենք համարում ենք, որ այս պայքարը պետք է լինի վերկուսակցական և ոչ կուսակցական, դրա համար մենք կոչ ենք անում, որ բոլորը, նաև նրանք, որ շատ մեծ կասկածներ ունեն, որ սա կստացվի, կամ որ սա հերթական ինչ-որ մեկի պռոեկտն է, իրենց խելքները հավաքեն իրենց գլուխները, որովհետև մենք իսկապես կորցնում ենք մեր երկիրը։

Ես երկու շաբաթ առաջ Արցախ էի գնացել և տեսա այդ ժողովրդի վիճակը, դրանից հետո երբ վերադարձա Երևան և քայլում էի մեր քաղաքում ու տեսնում էի անհոգ մարդկանց, մտածում էի, որ այս մարդիկ մեղք են, որովհետ վաղը չէ մյուս օրը այն ինչ կատարվում էր Արցախի ժողովրդի հետ, կատարվելու է նաև մեր ժողովրդի հետ։ Հիմա այն ժամանակն է, որ բոլորը իրենց գլուխները մի քիչ ազատեն անտեղի մտքերից, թե սա ինչ-որ մեկի պռոեկտն է, սա է գալու իշխանության, նա է գալու իշխանության, հիմա մենք ունեն մի գերխնդիր․ հեռացնել այս ազգադավ իշխանություններին և ձևավորել նոր, ազգային համերաշխության կառավորություն, որը այս իրավիճակը կփոխի, այս ճգնաժամից մեզ կհանի, որովհետև Փաշինյանը մեզ սարքել է պատանդ։ Նա ահաբեկում է հայ ժողովրդին պատերազմով։ Ձեռք բերելով պայմանավորվածություններ Ալիևի հետ՝ հանձնում է հողեր, դա ակնհայտ է, և փաստեր կան։ Նոյեմբերի 9-ից հետո մենք կորցրել ենք ահագին տարածքներ և ռազմական բարձունքներ, դրա համար մենք այսօր այստեղ ենք գտնվում՝ անկախ նրանից, թե ովքեր են եկել, ինչ քաղաքական ուժեր են այստեղ ներկա, այդ մտքից պետք է արդեն ազատվել։ Մենք մեզ այդ մտքերով կտանենք կործանման, եթե չհամախմբվենք և չգործենք այս իշխանությունների դեմ»,- ասաց Սահակյանը։

Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ճիշտ է արդյոք հասկանում, որ «5165» շարժումը պատրաստ է միանալ ցանկացած քաղաքական ուժի, որը դեմ է Փաշինյանին, Սահակյանը պատասխանեց․ «Այս հրապարակում գրեթե բոլոր լրատվականները նույն հարցն են տալիս, ես դա համարում եմ ոչ ճիշտ հարց։ Օրակարգը հետևյալն է՝ իշխանություններն ուզում են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, և բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանություններին, պետք է գան այս հրապարակ։ Եվ այն հարցը՝ սրան միանալ, նրան միանալ, ես անհիմն եմ համարում, ես ձեզ էլ եմ կոչ անում այդ հարցը չտալ»,- ասաց Սահակյանը։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին