copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:29 18-04-2022

Վրաստանում 5 մարդ է ձերբակալվել Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին միանալու ծրագրի համար

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները 2021 թ. ձերբակալել են հինգ մարդու, որոնք ծրագրում էին տեղափոխվել Մերձավոր Արևելք և միանալ ահաբեկիչներին։ Այս մասին ասված է գերատեսչության 2021 թ. աշխատանքի վերաբերյալ երկուշաբթի հրապարակված զեկույցում։

«2021 թվականին Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու փաստով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հինգ հոգի բերման է ենթարկվել: Նշված անձինք մտադիր էին տեղափոխվել Մերձավոր Արևելք և կռվել ահաբեկչական կազմակերպության շարքերում»,- ասվում է փաստաթղթում։ Չի նշվում, թե ձերբակալվածները որ ահաբեկչական կազմակերպությանն էին պատրաստվում անդամակցել։

Միաժամանակ ՊԱԾ-ը հայտնում է, որ ներկայումս Սիրիայում են գտնվում Վրաստանի 15 քաղաքաց և նրանց ընտանիքների անդամները։ Նրանք կռվում են ահաբեկիչների կողմից։ Անցած տարի հանրապետությունում ահաբեկչության ֆինանսավորման ոչ մի դեպք չի գրանցվել։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան