Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:50 01-04-2022

Ջիմ Քերին հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերին հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին, հաղորդում է Hollywood Life-ը։
«Ես թոշակի եմ անցնում: Ես բավականին լուրջ եմ խոսում»,- հարցազրույցի ժամանակ ասել է դերասանը:
Այնուամենայնիվ, 60-ամյա Քերին նշել է, որ ապագայում կարող է դիտարկել մարդկանց համար իսկապես կարևոր նախագծերի սցենարներ։
«Ինձ իսկապես դուր է գալիս իմ հանգիստ կյանքը, և ես իսկապես սիրում եմ կտավի վրա նկարել, և իսկապես սիրում եմ իմ հոգևոր կյանքը...»,- հավելել է դերասանը։
Նրա խոսքով, նա բավականին բան է արել կինոյում նկարահանվելու ընթացքում:
Այժմ Քերին 60 տարեկան է, նրա կարիերան մեծ էկրանին շարունակվել է ավելի քան 40 տարի։ 1990-ականներին նա նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում, ինչպիսիք են «Դիմակը», «Հիմարը և ավելի հիմարը», «Ընդմիշտ Բեթմեն» և «Սուտասան ստախոսը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի