Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 19:12 15-04-2025

Հնարավոր է՝ սա վերջին մրցաշրջանը լինի ինձ համար. Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերան ավարտելու մասին

Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր հայտարարել է, որ որպես ֆուտբոլիստ կարիերան կարող է ավարտել արդեն այս մրցաշրջանի ավարտին։

«Գուցե դեռ 1-2 տարի ունեմ խաղալու, բայց հնարավոր է նաև սա վերջին մրցաշրջանը լինի ինձ համար»,- նշել է հայ կիսապաշտպանը, ում պայմանագիրն «Ինտեր»-ի հետ ավարտվում է 2026-ի ամռանը։

«Սա ամենաբարդ մրցաշրջաններից է։ Ապրիլի կեսն է, մենք պայքարում ենք երեք ճակատով՝ Չեմպիոնների լիգա, A սերիա և Իտալիայի գավաթ։ Բայց ինձ համար ուրախություն է իմ կարիերայի այս կետին հասնելը, քանի որ սա կարող է այլևս չկրկնվել։ Շատ ուրախ եմ այստեղ, «Ինտեր»-ում խաղալու համար»,- ասել է նա:

Մխիթարյանը «Ինտեր»-ին միացել է 2022-ի ամռանը՝ թիմի հետ անցած մրցաշրջանում նվաճելով Իտալիայի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև սուպերգավաթն ու գավաթը։ Ապրիլի 16-ին «Ինտեր»-ը Չեմպիոնների լիգայի ¼- րդ կիսաեզրափակչում մրցելու է գերմանական «Բավարիա»-ի հետ. թիմերի առաջին խաղն ավարտվել է իտալացիների հաղթանակով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան