copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:33 15-07-2021

Քերին իր այցի ընթացքում կատակել է Ռուսաստանում ռեկորդային շոգի մասին

ԱՄՆ նախագահի կլիմայի փոփոխության հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում կատակել է իր այցի ընթացքում Ռուսաստանում գրանցված ռեկորդային շոգի մասին:

«Դա իմ ծրագրի մի մասն էր», - ասել է նա՝ մեկնաբանելով, որ իր այցը Մոսկվա համընկնում է ամենաբարձր ջերմաստիճանի ժամանակահատվածի հետ:

Հուլիսի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քերիի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՌԴ նախարարը նշել է, որ ինքը «շատ ժամանակին» է համարում ամերիկյան ներկայացուցչի այցը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Քերիի հետ և քննարկել կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի 26-րդ նստաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից