Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:58 24-03-2022

Զելենսկին Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաների կոչ է արել աշխարհին

«Աշխարհը պետք է կանգնեցնի Ռուսաստանին։ (...) Ցույց տվեք ձեր դիրքորոշումը։ Դուրս եկեք ձեր գրասենյակներից, տներից, դպրոցներից և համալսարաններից։ Դուրս եկեք հանուն խաղաղության։ Դուրս եկեք ուկրաինական խորհրդանիշներով՝ աջակցելու Ուկրաինային, աջակցելու ազատությանը, աջակցելու կյանքին»,- Զելենսկին տեսաուղերձում ասել է մարտի 24-ին՝ պատերազմի սկսվելուց ուղիղ մեկ ամիս անց։

Ռուսաստանը պատերազմ է վարում ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլև բոլոր ազատ մարդկանց, հավելել է Զելենսկին՝ առաջին անգամ իր ուղերձը ձայնագրելով անգլերենով։
Բացի դրանից, նա նաև ռուսերենով դիմել է Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր դեմ են պատերազմին:

«Փրկեք ձեր որդիներին պատերազմից։ Պատերազմի մասին պատմեք ճշմարտությունը: Եվ եթե կարող եք լքել Ռուսաստանը, որպեսզի ձեր հարկերը չտաք պատերազմի համար, արեք դա»,- ի թիվս այլոց ասել է Զելենսկին։

Այսօր Զելենսկին մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ելույթ կունենա Շվեդիայի խորհրդարանի առաջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան