copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:40 06-12-2022

Կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին և դուրս գալ փողոց. ընդդիմությունը պատրաստվում է փողոցային նոր ակցիաների

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ադրբեջանի հերթական գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը առանձնացնել Հայաստանից:

«Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրև թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք է սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման, մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, քանի որ խոստանում էին փրկել Արցախը և Հայաստանը, պատգամավորը պատասխանեց, որ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է։ «Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի ու միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանն ասաց, որ իրենք աշխատում են թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս:

«Քաղաքացիների մոտ դժկամություն կա, դա է պատճառը, հավանաբար, որ նրանք, ովքեր տանը նստած են ու բողոքում են իշխանություններից, պակաս ակտիվ են իրենց աջակցությունը հայտնում մեզ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ փողոցային նոր ակցիաներ կլինեն, բայց թե երբ` չասաց:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից