Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:35 16-03-2022

Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել ԱՄՆ-ին փակել Ուկրաինայի երկինքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներին։

Զելենսկին իր ելույթը սկսել է՝ ասելով, որ Կիևն ամեն օր ենթարկվում է ռուսական հրետակոծությունների, բայց չի հանձնվում և չի պատրաստվում հանձնվել։ Նախագահը հիշեցրել է, որ ուկրաինացիները ռուսական ագրեսիային դիմադրում են ոչ թե փետրվարի 24-ից, այլ արդեն ութ տարի՝ Ղրիմի բռնակցումից հետո։

Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել փակել Ուկրաինայի երկինքը կամ Կիևին Ս-300 ՀՕՊ համակարգեր և ավիացիա մատակարարել: «Ռուսաստանն այնպես է արել, որ Ուկրաինայի երկինքը մահ է պատճառում իր հազարավոր բնակիչների»,- ասել է Զելենսկին։

Նախագահը խոսել է նաև Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցների անհրաժեշտության մասին։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը