Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:27 04-03-2022

Եվրոպայում զանգվածաբար դեղամիջոց են գնում «ճառագայթման դեմ»

Արևելյան Եվրոպայի երկրներում շատ լուրջ են վերաբերվել Չեռնոբիլի ատոմակայանի գրավմանը ռուս զինվորականների կողմից և ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին՝ ռուսական պաշտպանական ուժերի ծառայությունը հատուկ ռեժիմի փոխադրելու վերաբերյալ, որոնք ներառում են նաև երկրի ռազմավարական միջուկային զինանոցը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Չեխիայի, Բուլղարիայի և Լեհաստանի բնակիչները դեղատներից սկսել են զանգվածաբար գնել կալիումի յոդիդ և յոդի բարձր պարունակությամբ այլ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են ճառագայթային հիվանդությունը կանխելու համար և ճառագայթային աղտոտվածության դեպքում։

Յոդ-131 ռադիոակտիվ իզոտոպը միջուկային վառելիքի քայքայման ամենավտանգավոր արտադրանքներից է, քանի որ ունի վահանաձև գեղձում կուտակվելու հատկություն: Որպեսզի նման բան տեղի չունենա, ռադիացիայի արտահոսքի դեպքում վնասված գոտում գտնվող մարդկանց խորհուրդ է տրվում ընդունել սովորական յոդի հարվածային չափաբաժին (կայուն իզոտոպ յոդ-127):

Reuters-ի տվյալներով՝ Բուլղարիայում վերջին շաբաթվա ընթացքում վաճառվել է նույնքան յոդ, որքան սովորաբար վաճառվում է մեկ ամբողջ տարվա ընթացքում։ Լեհաստանում այն ​​վաճառող դեղատների թիվը նույն ժամանակահատվածում ավելի քան կրկնապատկվել է։ Բելգիայի բնակիչները մի քանի տարի է՝ ամեն դեպքում անվճար ստանում են կալիումի յոդիդ։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ միայն երկուշաբթի օրը երկրի դեղատներում բնակիչներին տրվել է դեղամիջոցի ավելի քան 30 հազար տուփ։ Յոդի պահանջարկի կտրուկ աճ է նկատվում նաև Ֆրանսիայում։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը