Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է:
Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների, Արցախյան 44-օրյա պատերազմի անխուսափելիության, առայսօր զեկույցը չհանրայնացնելու, շատ հարցերի պատասխաններ չունենալու, Հայաստանը դեպի Արևմուտք տանելու Փաշինյանի քաղաքականության, Ադրբեջանից մեծացող կախվածության և այլ հարցեր:
«Արցախի հանձնումը և Արցախի հայաթափումը ոչ միայն հայ-ադրբեջանական խնդիր էր, այլ լուրջ գեոստրատեգիական խնդիր էր, որ իրագործեցին»,- նշեց Արամ Կարապետյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք, նա ասաց. «Իմ տեսակետից՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ոչ մի տեղ էլ չի տանում, որովհետև տանելու համար քայլեր են պետք: Նիկոլ Փաշինյանը հիմա ամեն ինչ վերագրում է այլ երկրների խնդիրներին. ուզում եք ՀԱՊԿ-ից հեռացրեք, մենք դեմ չենք, ուզում եք բազան հանեք, մենք դեմ չենք: Քաղաքականության մեջ քայլեր անող մարդը քայլեր է անում»:
Արամ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանից հեռանալով՝ մենք ավելի կախված ենք դառնում Ադրբեջանից:
Այս և այլ ուշագրավ թեմաների շուրջ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: