copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:31 25-02-2022

Արցախում ուրախ են իրադարձությունների նման ընթացքից․ Հրապարակ

Արցախում ուրախ են իրադարձությունների նման ընթացքից` նրանք իրենց գոյատեւման հույսերը կապում են ուժեղ Ռուսաստանի հետ։ Վստահ են, որ այլեւս երբեք Ռուսաստանը դուրս չի գա Արցախից, իսկ եթե դուրս գա, Ադրբեջանը կմտնի, դա նշանակում է, որ հայերն էլ ռուսական զորքի հետ պետք է հեռանան կամ «քաշվեն սարերն ու սկսեն պարտիզանական կռիվը»: Դեպքերի այս ընթացքից ուրախ են նաեւ այն պատճառով, որ պատերազմում հաղթելու դեպքում խիստ մեծանում է ՌԴ ուժային կառույցների` ՊՆ-ի, ФСБ-ի դերակատարումը, իսկ Արցախի իշխանությունների շփումը հենց այդ կառույցների հետ է: Այս մասին փետրվարի 25-ի համարում գրել է «Հրապարակ» օարթերթը․

«Հայտնի է, որ Ռուսաստանում մի քանի «աշտարակներ» կան, եւ դրանք միմյանցից տարբերվող դիրքորոշումներ ունեն: ՌԴ ԱԳՆ-ի եւ ուժայինների միջեւ կան հակասություններ, իսկ Արցախի «կուրացիան» անող ուժայինները բավականին պրոհայկական կեցվածք են դրսեւորում»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը