copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:23 25-03-2026

Շուտով կստանանք առաջին կուրսը. Գոռ Հակոբյանը մանրամասներ է հայտնել որդու բուժման ընթացքից

Սիրված դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, ով այս օրերին ընտանիքի հետ գտնվում է Գերմանիայում, նոր հրապարակմամբ անդրադարձել է որդու՝ Ֆելիքսի առողջական վիճակին և իրականացվող բժշկական հետազոտություններին։

Հետազոտությունների փուլը Գերմանիայում

Դերասանը նշել է, որ երեխան իրեն լավ է զգում, սակայն գերմանական կլինիկայում անցնում են խիստ և բազմակողմանի ստուգումների փուլ։ Ըստ Գոռի՝ տեղի բժիշկները վերստուգում են նաև նախկինում արված հետազոտությունների արդյունքները՝ ճշգրիտ բուժում նշանակելու համար։

«Երեխան իրեն լավ է զգում։ Անցնում ենք բազմազան անալիզներ, որոնք Գերմանիայում պարտադիր են։ Արդեն գրեթե բոլոր փուլերն անցել ենք։ Այս երկու օրվա ընթացքում կհոսպիտալացվենք ու կստանանք մեր բուժման առաջին կուրսը»,- մանրամասնել է դերասանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գոռ Հակոբյանը կնոջ և որդու հետ մեկնել էր արտերկիր՝ երեխայի բուժումը շարունակելու նպատակով։

Այս լուրը մեծ արձագանք էր գտել համացանցում. հազարավոր հետևորդներ իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնում ընտանիքին՝ անհամբեր սպասելով միայն բարի լուրերի և Ֆելիքսի շուտափույթ ապաքինմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ