copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:02 24-02-2022

Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ այս պահին Արմենիա ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։

«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրակացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։

Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո NGT930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված