Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 14:04 18-02-2022

Քաղաքը տուժել է ոչ թե Մարությանի վատ կառավարումից, այլ չկառավարումից. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն Oragir.news-ի հետ զրուցել է ավագանու 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում իշխանության և ընդդիմության միասնական ձայներով ընտրված փոխքաղաքապետների, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, նրա կողմից նախկին թիմակիցների վերաբերյալ արած հայտարարությունների, ՊՎԾ-ի՝ քաղաքապետարանում կատարած ուսումնասիրությունների և նորանշանակ քաղաքապետի վարած քաղաքականության մասին։

Վարդանյանն անդրադարձավ ավագանու 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում իշխանության և ընդդիմության միասնական ձայներով փոխքաղաքապետներ նշանակվելուն, որից պարզ դարձավ, որ տնտեսագետը զբաղվելու է կրթությունով և մշակույթով, բանկային ոլորտում աշխատողը` քաղաքաշինությամբ, իրավաբանը` գովազդով: Նման թեկնածուների առաջադրման տրամաբանությունը ո՞րն էր:
Մեր զրուցակիցը Խոսեց նաև Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող տեղեկատվություններին՝ դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չհայտնաբերվելու հետ կապված, քանի որ Մարությանն իրեն անվստահություն հայտնելու օրը բավականին սկանդալային հայտարարություններ էր արել՝ մեղադրելով երբեմնի թիմակիցներին կոնկրետ հանցագործությունների մեջ։ Մարությանն, իհարկե, անանուն էր խոսել, հիշատակել միայն նախարարների մասին, բայց դարձյալ անուններ չէր տվել։

Խոսեց նաև քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրությունների մասին, որոնք կապված են Մարությանի գործունեության, գնումների, որոշումներ հետ։
Վարդանյանն անդրադարձավ նաև Նոր քաղաքապետի հետ աշխատանքին՝ նշելով, թե ինչպե՞ս են այն գնահատում.
«Եթե քաղաքը տուժել է Մարությանի ոչ թե վատ կառավարումց, այլև՝ չկառավարումից, ապա նոր քաղաքապետի դեպքում մեծ հույսեր ունեմ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել