Արտաքին 4 տարի առաջ - 21:54 15-02-2022

Ղրղզստանի նախագահը ավտոբուս է վարել

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը տեղական արտադրության նոր ավտոբուս է վարել։ Այս մասին հայտնում է 24.kg պորտալը։

Նշվում է, որ երկրի ղեկավարը ղեկին նստել է Չուի շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ, որտեղ նրան ներկայացրել են Beles.kg ՍՊԸ ձեռնարկության արտադրանքը։ Նրանք վերջերս ավարտել են Եվրո-5 դիզելային վառելիքով աշխատող քաղաքային մարդատար ավտոբուսի փորձնական նմուշների արտադրությունը։ Ժապարովի խոսքով՝ նման տրանսպորտը կօգնի երկրին լուծել մի շարք սոցիալական ու բնապահպանական խնդիրներ։ Արտերկրում ավտոբուսները փորձարկելուց հետո դրանք կարտադրվեն արդյունաբերական մասշտաբով։ Նշվում է, որ պետությունն արդեն ձեռք է բերել առաջին խմբաքանակը` 10 մեքենա:

Ավելի վաղ Ղրղզստանում պաշտոնյաների միջև «դիպլոմային սկանդալ» էր բռնկվել, որի ժամանակ կեղծ դիպլոմ ստանալու մեջ կասկածվում էր նաև նախագահ Սադիր Ժապարովը։ Պատգամավոր Դաստան Բեկեշևը գրել է, որ նույն թվականին ավարտել է նաև Ղրղզ-ռուսական սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն այնտեղ երբեք չի հանդիպել նախագահին։ Սակայն այն ժամանակ համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նիֆադիեւը վստահեցրել է, որ Ժապարովն իսկապես իրենց մոտ է սովորել։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը